Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 01 ապրիլի, 2023 թ.

«Ինչպիսին է լինելու ՀՀ իշխանությունների վարքագիծը». Արթուր Սաքունց

437
Ուրբաթ, 17 մարտի, 2023 թ., 21:06
«Ինչպիսին է լինելու ՀՀ իշխանությունների վարքագիծը». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆորմալ, ձևական առումով, Հայաստանը չունի պարտավորություն՝ աջակցելու, իրականացնելու Միջազգային քրեական դատարանի որոշումը, ասենք տվյալ դեպքում, Պուտինին ձերբակալելու և Հաագայի դատարան ներկայացնելու համար։
Բայց։
Ինչպիսին է լինելու Հայաստանի իշխանությունների վարքագիծը/այլ պետությունները թող իրենք մտածեն/, եթե ասենք Պուտինը հայտնվի Հայաստանի տարածքում։
Հայաստանը ստորագրել է, բայց դեռևս չի վավերացրել Հռոմի ստատուտը, այո, բայց ստորագրել է, չէ՞, այսինքն ինքնին արդեն հանձնառություն է վերցրել, որ հակված է վավերացնելու, այսինքն ընդունում է Հռոմի ստատուտի սկզբունքները՝ հակառակ դեպքում չէր ստորագրի։
Հիմա, կամ պետք է հղում անի ձևական կողմին, կամ բովանդակային կատարի Միջազգային քրեական դատարանի ձերբակալելու մասին որոշումը/ հիշեցնեմ ՄԻԵԴ-ի Բայադյանն ընդդեմ Հայաստանի հայտնի որոշումը, պետության կողմից պարտավորություն վերցնելն արդեն իսկ թելադրում է, որ Հայաստանը պետք է ղեկավարվի վերցրած պարտավորությամբ, անկախ նրանից, թե պարտավորությունը սահմանել է օրենքով, թե ոչ/»։

Աղբյուրը`   Արթուր Սաքունց