Աննա Վարդապետյանի նոր հանձնարարականը «մարտի 1-ի գործով»․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանձնարարել է «Մարտի 1»-ի գործը հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանին Հակակոռուպցիոն կոմիտեից պահանջել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի մասով նյութերը, ուսումնասիրել այն մանրակրկիտ եւ որոշում կայացնել: Նշենք, որ 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին փաստաբան Վաղարշակ Գեւորգյանը։ Բանն այն է, որ ավելի քան երեք տարի առաջ ՀՔԾ-ն հայտարարել էր, որ բացահայտել են 2008 թվականի մարտի 1-ին արձանագրված 10 մահվան դեպքերից մեկը։ Նշվում էր, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը հրազենի գործադրմամբ դիտավորությամբ կյանքից զրկել է Զաքար Հովհաննիսյանին: 2019 թվականի հունիսի 7-ին Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց։ Նշենք, որ Զաքար Հովհաննիսյանը հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում Մաշտոցի պողոտայի մոտակայքում 2008 թվականի մարտի 1-ի ուշ երեկոյան «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված կրակոցի հետեւանքով»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |
«Ձեզ իշխանությունը պետք է մարդկանց ցասումից պաշտպանվելու համար». Էլինար Վարդանյան
92Երեկ, 17:30«Արցախն էքսկլա՞վ եք ընդունում»․ Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
80Երեկ, 16:48Հայտարարություն՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
70Երեկ, 16:06«Միգուցե հենց այս մասին դիմենք ՄԱԿ Ա՞Խ». Ստյոպա Սաֆարյան
96Երեկ, 16:00«Ինքն իրեն քննադատելու բան չունի՞, որ հեկտարներով հանձնում է». ադրբեջանագետ (տեսանյութ)
94Երեկ, 14:18Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են
137Երեկ, 13:36