Կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը
![]() Մարտի 16-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը։ Համերգային ծրագրում կհնչեն Հարություն Դելլալյանի «Մահ» սիմֆոնիկ պոեմը, Ժիրայր Շահրիմանյանի Թիվ 1 միմֆոնիան՝ նվիրված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, և Նորայր Հարությունյանի Կոնցերտինոն՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռեմի Դյուրուն։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակը հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի, ավանդույթների պահպանումն է։ Փառատոնը հնարավորություն է ստեղծում մեծանուն կոմպոզիտորների երաժշտական ժառանգության կողքին ներկայացնելու նաև երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Փառատոնի կարևորագույն բաղադրիչներից է հայ հեղինակների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, պարտիտուրների, նվագաբաժինների թվայնացումն ու պահպանումը: Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
