ԱՄՆ-ում ու Կանադայում հյուրախաղերին ընդառաջ՝ «Նաղաշ» անսամբլը հանդես կգա Երևանում
![]() ԱՄՆ-ում ու Կանադայում հյուրախաղերին ընդառաջ՝ «Նաղաշ» անսամբլը համերգով հանդես կգա Երևանում։ Այն տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Համերգին անսամբլը կներկայացնի իր «Երգեր պանդխտության» շարքը։ Կոմպոզիտոր Ջոն Հոդյանի հիմնած անսամբլը միավորում է հայկական ժողովրդական երգի ոգեղենությունը նոր դասական երաժշտության և ժամանակակից հետմինիմալիզմի, ռոքի և ջազի էներգիայի հետ: «Նաղաշ» անսամբլի համերգները Գերմանիայի դասական երաժշտության ամենահայտնի ռադիոկայանի՝ BR Klassik-ի կողմից բնութագրվել են որպես «հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության խորը և հուզիչ միախառնում՝ նոր դասական երաժշտության համադրությամբ», իսկ Rolling Stone-ի կողմից՝ որպես «նրբագեղ խորհրդացության ակնթարթ», իսկ ֆրանսիական Trans Musicales-ը գրում է. «Նաղաշի երաժշտության հոգևոր գեղեցկությունը արթնացնում է ուրախության և էքստազի միախառնում»։ «Նաղաշ» անսամբլի կազմում հանդես են գալիս Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո), Նշենք, որ անսամբլի շրջագայության շրջանակում նախատեսված են համերգներ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Դեթրոյթում, Սան Ֆրանցիսկոյում, Մոնրեալում, Վաշինգտոնում և այլ քաղաքներում։ ![]() |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06

