«Նրանք, ովքեր հասկանում են, որ այդ ճանապարհների կարիքը ունենք, փորձում են դրանց բացելու գինը մեզ համար ավելացնել». Փաշինյան
![]() «Ցավոք սրտի, ԵԱՏՄ-ի հետ մեկ կապող օղակ ունենք՝ Վերին Լարսի ճանապարհն է՝ իր բոլոր հայտնի պրոբլեմներով, օբյեկտիվորեն անհաղթահարելի պրոբլեմներով»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունն ավելի խորացնելու հանգամանքին: «Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաներին, պետք է ասեմ, որ մենք ենք ամենաշատը շահագրգիռ, որովհետև մենք են 30 տարի եղել շրջափակման մեջ: Մասնավորապես ՀՀ- Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումը էականորեն կմեծացնի մեր առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի հետ և ոչ միայն ԵԱՏՄ-ի հետ... Ուրիշ որևէ մեկը այդ ճանապարհների կարիքը ավելի շատ չունի: Նրանք բոլորը այդ ճանապարհների այլընտրանքը ունեն, և նրանք, ովքեր հասկանում են, որ այդ ճանապարհների կարիքը մենք ամենաշատն ունենք, փորձում են դրանց բացելու գինը մեզ համար ավելացնել»,- ասաց Փաշինյանը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
