Կիպրոսում սոցհարցումները ցույց են տալիս, որ նախագահի երեք թեկնածուներից ոչ մեկը չի հավաքի ձայների կեսից ավելի
![]() Կիպրոսում կիրակի օրը մեկնարկել են նախագահական ընտրությունները, հայտնում է AP-լրատվական գործակալությունը։ Նախագահի երեք թեկնածուներն էլ իրենց համարում են ամենաանվտանգ տարբերակ՝ երկիրը ղեկավարելու տնտեսական բուռն և Կիպրոսի թուրքերի հետ խաղաղության ձգտելու ժամանակներում: Ըստ «Առաջին լրատվական»-ի, սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ երեք թեկնածուներից ոչ մեկը չի հավաքի ձայների կեսից ավելին, ինչը խոչընդոտ է առաջին փուլում հստակ հաղթանակ տանելու համար։ Փոխարենը, ամենաշատ ձայներ հավաքած առաջին երկու թեկնածուները, հավանաբար, կանցնեն մեկ շաբաթ անց կայանալիք երկրորդ փուլ: Թեկնածուներից մեկը Կիպրոսի Դեմոկրատական կուսակցության 61-ամյա ղեկավար Ավերոֆ Նեոֆիտուն է, նախագահի երկրորդ թեկնածուն 63-ամյա Անդրեաս Մարոյանիսն է, ով Կիպրոսի նախկին նախագահ Նիկոս Անաստասիադիսի օրոք եղել է գլխավոր կիպրոսցի թուրքերի հետ բանակցողը։ Կիպրոսի նախագահի երրորդ թեկնածուն 49-ամյա Նիկոս Խրիստոդուլիդեսն է՝ կառավարության նախկին խոսնակն ու արտաքին գործերի նախարարը, ով նախընտրական քարոզարշավի ընթացքում հետեւողականորեն գլխավորել է հասարակական կարծիքի բոլոր հարցումները։ |
«Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է». ահազանգ (լուսանկար)
2917:30«Ժողովրդի ճակատագրի տնօրինողը հենց էլիտաները պետք է լինեն, այլ ոչ թե խաժամուժը». Հրանտ Մելիք-Շահնազարյան
3516:48«Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը խորանում է». քաղաքագետ (տեսանյութ)
3716:30«Ադրբեջանական երեկվա առաջխաղացումն այսօր իր դրսևորումը ստացավ Մարտունու շրջանի մի քանի հատվածներում». Աբրահամյան
5116:12«Դա թափանցիկ ակնարկ էր. պատասխան քայլը չուշացավ». Կարեն Հեքիմյան
6015:54Գերմանիայի ԱԳՆ-ն մեղադրել է Պուտինին
8714:48