Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չի համարել, որ ընդդիմադիր պատգամավորները հետևեն ձմեռային զորակոչին
![]() Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ հունվարի 18-ին դիմել էին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի ընդդիմադիր պատգամավորներն այցելեն Կենտրոնական հավաքակայան՝ ծանոթանալու խնդիրներին, շփվելու սպայակազմի հետ, հարկ եղած դեպքում՝ առաջարկներով հանդես գալու համար. «Սա մտնում է մեր ֆունկցիաների մեջ, նաև օրենսդրությամբ ամրագրված, սակայն երեկ ստացել եմ պատասխան, որ ներկա փուլում ձմեռային զորակոչի ընթացքին հետևելը Պաշտպանության նախարարը մեր ներկայությունը նպատակահարմար չի համարում: Սա արդեն երկրորդ դեպքն է, որը ևս մեկ անգամ փաստում է, թե ինչպես է ՊՆ-ն վերաբերվում խորհրդարանական վերահսկողությանը: Սա խոսում է ևս մեկ փաստի մասին, որ հանուն անվտանգության ու պաշտպանության ամրապնդման համագործակցության որևէ եզր չեն թողնում, որ գոյանա»,- նշեց Մանուկյանը: Ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ հակադարձեց. «Որ մի 10 անգամ դիմած լինեիք ու ձեզ մերժեին, կհամաձայնեի ձեզ հետ, բայց 2 դեպքով մերժմանը միանգամից գնահատական եք տալիս… անհասկանալի է»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
