Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
![]() «Երաժշտության մեջ գտնվելը իմ ապրելու լավագույն պահն է». Տիգրան Մանսուրյան Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1939թ. հունվարի 27-ին, Բեյրութում: Օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանի եղբայրն է: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: 1950թ-ից հաստատվել է Երևանում: 1956-60թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի Էդուարդ Բաղդասարյանի, 1960-65թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի կոմպոզիցիայի դասարաններում: 1967թ. ավարտել է նաև ասպիրանտուրան և նույն թվականից ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում (1986թ-ից՝ պրոֆեսոր): Արժանացել է ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների առաջին մրցանակին (1966թ., 1968թ.): Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների: Գրել է ֆիլմերի համար բազմաթիվ երաժշտություններ՝ «Նռան գույնը» (1968թ.), «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Վերադարձ» (1972թ.), «Սգավոր ձյունը» (1978թ.), «Կտոր մը երկինք» (1980թ.), «Հին օրերի երգը» (1982թ.), «Գիքոր» (1982թ.), «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Ճերմակ անուրջներ» (1985թ.) և այլն: Նրա կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը: Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվել Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Նյու Յորքում, Վարշավայում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում: «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 27-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգային ծրագիրը: Համերգից առաջ կցուցադրվի ֆիլմ՝ նվիրված մաեստրոյի կյանքին և ստեղծագործական գործունեությանը: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
