Հայտնի ռուս դերասանն ու նրա կինը հեռացվել են՝ հակապատերազմական տրամադրվածության համար
![]() Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Նազարովն ու նրա կինը՝ ՌԴ վաստակավոր արտիստ Օլգա Վասիլևան, հեռացվել են Մոսկվայի՝ Չոխեվի անվան գեղարվեստական թատրոնից, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Թատրոնի հասարակայնության հետ կապերի գծով փոխտնօրեն Վադիմ Վերնիկը հայտնել է, որ Նազարովը զրույց է ունեցել թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Խաբենսկու հետ, որի արդյունքում արտիստներին աշխատանքից ազատելու որոշում է կայացվել։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։ Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Նազարովը հեռացվել է ուկրաինական պատերազմի մասին հրապարակային հայտարարությունների, ինչպես նաև «հակառուսական տրամադրությունների» պատճառով։ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո դերասանը մեկ անգամ չէ, որ քննադատել է պատերազմը. նա բանաստեղծություններ և երգեր է հրապարակել YouTube-ի իր ալիքում, որտեղ քննադատում է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում և Ռուսաստանի իշխանություններին։ Դմիտրի Նազարովը՝ ռուս ամենահայտնի դերասաններից մեկը, խաղացել է ավելի քան 40 դեր ֆիլմերում և հեռուստաշոուներում։ |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
