«Բրիտանական ընկերությունը պահանջում է ապահովել իր աշխատակիցների անվտանգ մուտքը դեպի Արցախի հանքեր և հարակից տարածքներ». Տաթևիկ Հայրապետյան
![]() Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրել է. «Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ «Anglo Asian Mining»-ը նամակ է հղել մի շարք միջազգային կազմակերպությունների և կառավարությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԱՄՆ Պետդեպարտամենտի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության և Եվրոմիության բարձրաստիճան ներկայացուցիչներին ընկերության գործունեության և ներկայումս շահագործվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման իրավունքների վերաբերյալ: Ընկերությունը դիմել է այդ կառույցներին՝ խնդրելով աջակցել իր օրինական իրավունքների վերականգնմանը և ապահովել իր աշխատակիցների անվտանգ մուտքը դեպի Ղարաբաղի «Ղըզըլբուլաղ» և «Դեմիրլի» (Կաշեն ու Դրմբոն) հանքեր և հարակից տարածքներ»։ Սա այն բրիտանական ընկերությունն է, որ գնել է հանքերը, որոնք գտնվում են Արցախի իշխանությունների դե ֆակտո վերահսկողության տակ։ Հիմա հարց. ո՞ւմ դեմ է բողոքում ընկերությունը, Արցախի դե ֆակտո իշխանությունների՞։ Եթե այո՛, ապա թող բանակցեն ուղիղ նրանց հետ և փորձեն լուծում գտնել, ոչ թե շրջափակման մեջ պահեն 120.000 մարդու»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
