Հայաստանի մասնակիցը Ղազախստանում արժանացել է 1-ին մրցանակի
![]() Օրերս Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել «Ալմաթին իմ սրտում-2022» (Almatym Juregimde-2022) երիտասարդ կատարողների երգի միջազգային մրցույթը։ Այս տարի մրցույթին մասնակցել են աշխարհի 12 երկրից 15 երիտասարդ կատարողներ։ Մրցույթում Հայաստանը ներկայացրել է երիտասարդ երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը և արժանացել մրցույթի առաջին մրցանակին։ Մրցութային առաջին օրը Սյուզաննան կատարել է Վարդուհի Վարդանյանի «Հայաստան» երգը։ Իսկ երկրորդ օրը՝ մրցույթի կանոնների համաձայն, կատարել է ղազախ կոմպոզիտորի ստեղծագործություն՝ Ղազախստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է եղել Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը, որը նաև ժյուրիի կազմում էր։ Սյուզաննան ապրում է Երևանում, վոկալ տվյալները նրան փոխանցվել է տատիկից։ 2017-ին նա Հայաստանը ներկայացրել է Նովոռոսիյսկում տեղի ունեցած «Морской узел» մրցույթում ու գրավել առաջին հորիզոնականը։ Նույն թվականին՝ «Նոր ալիք» մրցույթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ 2021 թվականին հաղթող է ճանաչվել «Ну-ка все вместе» հեռուստաշոուում։ ![]() ![]() |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06


