«Հայաստանում երթևեկությունը դարձել է բնական աղետ». Կարեն Ադոնց
Տնտեսագետ Կարեն Ադոնցը գրում է. «ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՊԱԳԱ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ Լավ է, իհարկե, որ բյուջեն մեծանում է, ծախսերն ավելանում են։ Ո՞վ կարող է ասել, թե երկնիշ տնտեսական աճը վատ է։ Բայց կա «իրերի դասավորություն», որն այդ բոլոր դրական միտումները կարող է դարձնել «սպառնալիք»։ Այն ոլորտները, որոնք այսօր աճում են, մոտ են իրենց աճի «բարձրակետին»։ Սա պայմանավորված է տարբեր գործոններով՝ բնական, կառուցվածքային, շուկայական (ներքին, արտաքին), լոգիստիկ, մասնագիտական, տեխնոլոգիական, աշխարհաքաղաքական, գլոբալ տնտեսական, մրցակցային և այլն։ Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում մենք ցուցաբերում ենք զգալի պետական աջակցություն, բայց գյուղատնտեսության ծավալներն անկում են ապրում։ Այստեղ առկա են գրեթե բոլոր վերոնշյալ գործոնները։ Նույնը վերաբերում է տուրիզմին, սպասարկման ոլորտին, շինարարությանը և այսպես շարունակ։ Սա չեմ ասում հավատով, որ այս պահին հնարավոր է որևէ բան փոխել։ Բոլոր անհրաժեշտ քայլերի մասին վաղուց խոսվել է՝ դրանք հիմա արդեն ակտուալ էլ չեն և վերաիմաստավորման կարիք ունեն։ Սովորաբար փոփոխությունների հավանականությունն ուղիղ համեմատական է նպատակների զորեղությանը։ Հայաստանում երթևեկությունը դարձել է բնական աղետ, բայց վերափոխման նպատակադրվածությունը՝ երերուն, անվճռական վիճակում է։ Այստեղից հետևություն՝ Հայաստանում չի լինելու տնտեսության վերակառուցում, որն առնվազն 100 անգամ ավելի բարդ գործ է, քան երթևեկության կանոնակարգումը։ Գրեթե բոլոր հիմնական ոլորտները, արդեն իսկ, խոցելի վիճակում են՝ խոցելի են տնտեսության կառուցվածքի պատճառով, «Լարսի» պատճառով, փոխարժեքի փոփոխման պատճառով, անմրցունակ լինելու պատճառով, արտաքին շուկաներ ներխուժելու բարդությունների պատճառով, մասնագետների սղության պատճառով և այլն և այսպես շարունակ։ Մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ թվում է՝ «ծովը» խաղաղ է, իսկ «քամին»՝ նպաստավոր, բայց իրականում՝ նավը պատրաստ չէ դիմակայել նույնիսկ թեթև «մրրիկներին»։ Հնարավոր է «փոթորիկներ» չլինեն, բայց շատ ավելի մեծ է հավանականությունը, որ կլինեն։ Այս ամենը տեսանելի է անգամ անզեն աչքով՝ դրա համար պետք չէ հատուկ մասնագետ լինել կամ մանրադիտակով նայել իրավիճակին։ Երթևեկության «բնական աղետ» վիճակն էլ է տեսանելի՝ հետո ի՞նչ»: Աղբյուրը` Կարեն Ադոնց |
Մասքը հայտարարել է, որ F-35 արտադրողներն ապուշ են
249Երեկ, 22:12«Դիմել եմ Կառավարությանը՝ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգելու համար». Մեսրոպ Առաքելյան
92Երեկ, 11:30Finnair-ը կչեղարկի 300 չվերթ՝ օդաչուների գործադուլի պատճառով
47524.11.2024, 19:36Սպանդանոց չկա, բայց Թավշուտի բնակչին տուգանում են, անասունների միսն էլ տանում՝ այրելու
16623.11.2024, 22:42Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը. «Ժողովուրդ» (լուսանկար)
20722.11.2024, 09:36«Պարզաբանում՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ»․ Բաբկեն Թունյան
23721.11.2024, 22:06