«Հարյուրավոր հայկական բեռնատարներ «զմռսված» են Վրաստանում». Արթուր Խաչատրյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Էլի հարյուրավոր հայկական բեռնատարներ «զմռսված» են Վրաստանում՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի Կազբեգի գյուղի հավաքման կայանում (накопитель): Էլի բողոքում են խտրական վերաբերմունքից ու «անտերությունից»: Մարդիկ չգիտեն՝ սպասեն, որքան սպասեն, թե՞ վերադառնան Հայաստան: Փաշինյանը մի քանի օր առաջ Վրաստանում էր, իրենց վարչապետի հետ էր հանդիպում: Հետաքրքիր է՝ բեռնափոխադրումների հարցը քննարկվե՞լ է, թե՞ տենց «մանր-մունր» հարցերով ինքը չի զբաղվում: Իրեն հետաքրքրում են միայն «խաղաղությունը և ժողովրդավարությունը»: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ բեռնափոխադրումների արդեն քրոնիկական խափանումների պայմաններում Հայաստանից արտահանումներն աճում են: Այստեղ են ասել՝ «տերդ մեռնի, գիտություն»: ՀՀ իշխանություննե՛ր, այս մարդկանց մի բան ասելո՞ւ եք, մի բանով օգնելո՞ւ եք, թե՞ էլի թողնելու եք բախտի քմահաճույքին»: Աղբյուրը` Արթուր Խաչատրյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
