Ինչպես Հիսուս Քրիստոսի «ձեռքերը» հայտնվեցին Երևանում
2370
Երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2022 թ., 23:30
Վերջին շրջանում բուռն քննարկումների արժանացավ Հատիս լեռան գագաթին Քրիստոսի մեծադիր արձանի տեղադրման որոշումը, սակայն քչերը գիտեն, որ Երևանի զբոսայգիներից մեկում դեռ 1965 թվականից տեղադրված է Հիսուս Քրիստոսի մեկ այլ մեծադիր արձանի մարմարյա ձեռքեր: Խոսքը Երիտասարդական մետրոյի կայարանի հարևանությամբ գտնվող Բարեկամության ձեռքերի մասին է, որը եղել է Իտալիայի Կարարա քաղաքի նվերը Երևան քաղաքին: Ինչպես Հիսուս Քրիստոսի «ձեռքերը» հայտնվեցին ԵրևանումՁեռքերի պատմությունը սկսվում է դեռ 1950-ական թվականներից, երբ Կուբայի բռնապետ Բատիստայի կինը՝ Մարթա Բատիստան, որոշում է կանգնեցնել Հիսուս Քրիստոսի այնպիսի արձան, ինչպիսին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի արձանն էր։ Խիլմա Մադերան իր պատվերով կերտած քանդակի ֆոնինԱրձանի քանդակագործ ընտրվեց Ջիլմա Մադեյրան: Բատիստաների քմահաճույքով արձանը պետք է լիներ սպիտակ մարմարից և պետք է իր բարձրությամբ գերազանցեր Հավանայի բոլոր բարձրահարկ շենքերը: Մոտ 320 տոննա կշռող արձանի բացումը տեղի է ունենում 1958 թվականին։ Հիսուս Քրիստոսի արձանը ՀավանայումՍակայն շուտով Կուբայում տեղի է ունենում հեղափոխություն և Բատիստաները լքում են երկիրը: Հեղափոխական նոր ղեկավար Ֆիդել Կաստրոն որոշում է իր տեղում թողնել արձանը՝ այն համարելով հեղափոխության պահապանը: Այս դեպքերից երեք տարի անց Հայաստանի հետ բարեկամական կապեր հաստատած Իտալական Կարարա քաղաքի քաղաքապետ ֆիլիպո Մարտինելին Կարարայի քույր քաղաք ճանաչված Երևանին է ուղարկում Հիսուս Քրիստոսի մարմարյա արձանի մոտ երկու մետրանոց ձեռքեր, որոնք նույնպես քանդակել է Խիլմա Մադեյրան և համարվում է Հավանայի Քրիստոսի ձեռքերի կրկնօրինակը: Երևանցիների կողմից «Բարեկամության ձեռքեր» անունը ստացած կոմպոզիցիայի հեղինակը նշանավոր քանդակագործ Արա Հարությունյանն է: Կոթողի բացումը մեծ շուքով տեղի է ունեցել 1965 թվականին և այժմ էլ երևանցիների սիրված ժամադրավայրերից մեկն է համարվում։ Սակայն այսքանով քույր քաղաքաների բարեկամությունը չի ավարտվում, իր հերթին Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը նույն տարում Կարարա քաղաքին է նվիրում «Կենաց ծառ» աղբյուր-հուշարձանը՝ մաղթելով, որ երկու քաղաքների միջև բարեկամությունը «ջրի նման երկար, զուլալ և հավերժ լինի»: «Կենաց ծառ» աղբյուր-հուշարձան, ԿարարաԱյս հուշարձանի հեղինակները նշանավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և քանդակագործ Արա Հարությունյանն են: Հուշարձանը կանգնեցված է Կարարա քաղաքում: