«Ստացվում է, որ ռուսները եկել են Հայաստան, որովհետև Հայաստանում օլիգարխ էլ չկա». Արթուր Խաչատրյան
497
Հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2022 թ., 02:06
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գրառումը. «Նույնիսկ պետական բյուջեի նախագծում է ֆին․ նախն ընդունում, որ տնտեսական «աճը» պայմանավորված է ռուս «ռե-լոկանտներով» (հայերեն ճիշտ համարժեքը չեմ կարողանում գտնել)։ փաշինյանը, սակայն, հայտարարում է, որ տնտեսական հաջողությունները պայմանավորված է «օլիգարխիայի վերացմամբ և համակարգային կոռուպցիայի հաղթահարմամբ»։ Ստացվում է, որ ռուսները եկել են Հայաստան, որովհետև Հայաստանում օլիգարխ էլ չկա․․․․ Հաաա, երևի օլիգարխների առկայությունը ռուսներին իրոք շատ էր մտահոգում։ Եթե օլիգարխներ լինեին, հաստատ չէին գա, կգնային Բելգիա կամ Բելիզ։ Հա, չմոռանամ հարցնել․ «բա էն հին օլիգարխներն ի՞նչ եղան»»։ Աղբյուրը` Արթուր Խաչատրյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
