Կեսդարյա Հորովելի հոբելյանը Երևանում
![]() Նոյեմբերի 17-ին Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակից իր 50-րդ հոբելյանական համերգաշրջանը կավարտի Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը։ Անսամբլի կեսդարյա պատմությունն իր մեջ ամփոփում է հայ ժողովրդական երգի և պարի յուրօրինակ բեմական մշակումներ, որոնք տաղանդավոր արտիստների արդեն մի քանի սերունդ մեծ նվիրումով ներկայացնում է իր հանդիսատեսին ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Անսամբլի ակունքներում ստեղծագործել են այնպիսի արվեստագետներ ինչպիսիք են՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ՝ Գրիգոր Հախինյանը,որը եղել է անսամբլի առաջին գեղարվեստական ղեկավարը, Վանուշ Խանամիրյանը, Ազատ Ղարիբյանը, Վաղարշակ Կոտոյանը: Շուրջ 20 և ավել տարի գլխավոր բալետմայստերը եղել է ՀՀ վաստակավոր արտիստ Խաչիկ Մարգարյանը: Այս տարների ընթացքում հյուրախաղերով հանդես է եկել շուրջ 25 և ավել երկրներում: Մեր նոր ստեղծագործությունների կողքին մինչ օրս պահպանվում և շարունակում են հիացնել հանդիսատեսին վերը նշված մեր մեծ արտիստների բեմադրությունները և ստեղծագործությունները: Երևանցի հանդիսատեսի դատին կներկայացվեն անսամբլի վերջին տարիների նոր պարային բեմադրություններ, աշուղական և գուսանական երգի նոր կատարումներ։ Մինչ այդ՝ հոկտենբերի 21-ին Գյումրիում և նոյեմբերի 4-ի ն Վանաձորում, հանդիսատը բուռն ծափողջույններով ընդունեցին անսամբլի կատարումները : Համերգին գեղարվեստական ողջյուններով հանդես կգան ՝ վաստակավոր կոլեկտիվներ «Բերդ» պարային անսամբլը, Պարի Պետական անսամբլը, «Բարեկամություն» պարարվեստի պետ. անսամբլը, ՀՀ ՊՆ «Սարդարապատ» անսամբլը, ինչպես նաև Թովմաս Պողոսյանը , Արսեն Գրիգորյանը /Մրո/: Համերգի ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանը: Գեղ.ղեկավար՝ Արմեն Ներսիսյան |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
