«ԿԲ-ն ձախողել է դրամավարկային քաղաքականությունը». տնտեսագետ. «Փաստ»
![]() Երեկ Ազգային ժողովում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Սարգսյանն ասել է, թե, իրենց կանխատեսումներով, 2023 թվականին տնտեսական աճի ցուցանիշը կլինի ավելի ցածր, քան կառավարության կանխատեսած 7 %-ը։ «Մենք ակնկալում ենք, որ աճը կլինի 4,5%-ի շրջանակում»,- նշել է նա։ ԿԲ նախագահը խոսել էր նաև գնաճի միտումների մասին՝ նշելով, թե, ըստ միջազգային ֆինանսական բոլոր կառույցների ներկայացուցիչների, գնաճի տեսքով մարտահրավեր կա, որը մեկ իշխանության միջոցներով հաղթահարելն անհնար է: «Փաստի» հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշում է, որ Հայաստանի ԿԲ-ն քարացած մտածելակերպ ունի, ավելի շատ հետևում է միջազգային տարբեր ինստիտուտների հանձնարարականներին, քան տնտեսության իրական գործընթացներին: «Արդեն երկրորդ տարին է՝ ԿԲ-ն հայտարարում է նպատակային՝ 4 տոկոսանոց գնաճի մասին, բայց անընդհատ այն վերանայվում է, գնաճը գերազանցում է նախանշված թիրախային ցուցանիշը: Օրինակ՝ անցած տարի 7,7 գնաճ ունեինք, այս տարի ԿԲ-ն կանխատեսում է, որ տարին կփակենք 8,5 տոկոսով, բայց դա էլ չի լինելու. 2022թ. 9 ամսվա հաշվարկով արդեն իսկ 8,6 տոկոս գնաճ ունենք, իսկ սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ 9,9 տոկոս գնաճ էր արձանագրվել: Այսինքն, ակնհայտ է, որ ԿԲ-ն ձախողել է դրամավարկային քաղաքականությունը»,- ասել է Պարսյանը: Մանրամասները՝ թերթի համարում: |

Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները․ «Ժողովուրդ»
13505.06.2026, 09:00
«Էդ Թաթոյանը հլը պտի հաց բերողի համար պատասխան տա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
25804.06.2026, 23:42
«Աղքատ ընտանիքները 0 դրամ են վաճարելու էլեկտրաէներգիայի և ջրի համար». Նարեկ Կարապետյան
25004.06.2026, 23:30
«Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով». Բորիս Տիտով
20204.06.2026, 01:12
«Սա պարզապես տնտեսական անկում չէ, սա գիտակցված ինքնասպանություն է»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
22204.06.2026, 00:36
«Բացահայտել եմ նիկոլականների ստերն ու կեղծ խոստումները». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
18703.06.2026, 23:18
