«ՀՀ կառավարությունն էապես կրճատելու է Արցախի աջակցությունը». Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրել է. «ՀՀ կառավարությունն էապես կրճատելու է Արցախի աջակցությունը ՀՀ կառավարության բյուջետային ուղերձի համաձայն՝ 2023 թվականի բյուջետավորման քաղաքականությունն իրականացվել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի առաջնահերթություններով: Սա պարզունակ սուտ է և հատկապես վտանգավոր է Արցախին վերաբերելի մասով։ Ստորև ներկայացնեմ օրվա իշխանական խմբակի հերթական սուտը բացահայտող առարկայական որոշ փաստեր։ 2023 թվականի բյուջետային ուղերձով և ՀՀ պետական բյուջեի նախագծով ՀՀ կառավարության արտաքին քաղաքականության ոլորտում Արցախին վերաբերող նպատակը սահմանափակվում է հետևյալով՝ ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, միջազգային հարաբերություններում ՀՀ շահերի և իրավունքների ներկայացումը: Արդեն ոչ մի խոսք՝ Արցախի ինքնիշխանության, շահերի և իրավունքների, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին։ 2021 թվականի հունիսի ԱԺ արտահերթ ընտրություններին չարիքի այս իշխանությունը նախաընտրական ծրագրով տառացի խոստանում էր. «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա։ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»։ 2021 թվականի օգոստոսին ԱԺ կողմից հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում էլ փաստացի ամրագրված է հետևյալը․ «Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը ՀՀ կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: ՀՀ-ն շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, իսկ Արցախի անվտանգությունը կշարունակի ապահովել Արցախի Պաշտպանության բանակը»։ Օրվա իշխանական խմբակի այս կեղծ խոստումներից զատ՝ անընդունելի փաստ է նաև Արցախի Հանրապետությանը հաջորդ տարի տրամադրվող բյուջետային աջակցության աննախադեպ և էական կրճատումը։ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված է Արցախի Հանրապետությանը բյուջետային վարկի տրամադրում՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով, տարեկան 0,01 տոկոսով։ Մասնավորապես, 2023 թվականին Արցախի Հանրապետությանն աջակցելու նպատակով տրամադրվելու է 144 միլիարդ դրամ վարկ՝ այս տարվա սպասվողի համեմատ 20 միլիարդ դրամով կամ 14 տոկոսով պակաս չափով։ Արցախին տրամադրվող աջակցության էական կրճատման տեսանկյունից բնութագրական է ՀՀ պաշտպանության նախարարության գծով 2023 թվականի համար նախատեսված պետական ծախսերի էական աճը։ Մասնավորապես, նախատեսված է 505,8 մլրդ դրամ, որը 2022 թվականի ճշտված բյուջեի համեմատ ավել է 132 մլրդ դրամով կամ 35 տոկոսով: Ընդ որում՝ 44-օրյա պատերազմից հետո այս ցուցանիշի տարեկան միջին աճը եղել է չնչին։ Ակնհայտ է սակայն, որ ՀՀ պաշտպանության նպատակով պետական ֆինանսավորման այս աճն իրականում չի հասնելու իր նպատակին՝ նկատի ունենալով այս և նախորդ տարիների թերակատարումները, օրվա իշխանության անսահման ապաշնորհությունը և պոպուլիստական էությունը։ Ի դեպ, նախատեսված 505,8 մլրդ դրամից ընթացիկ ծախսերը կազմում են 221 մլրդ դրամ կամ ընդհանուրի 44 տոկոսը։ Մնացած՝ 285 միլիարդ դրամի կամ 56 տոկոսի նպատակային օգտագործման իրական ռիսկերը շատ բարձր են, ասենք օրինակ՝ «փող ունենք, բայց մեզ զենք չեն վաճառում» և հայտնի այլ զավեշտալի հիմնավորումներով։ Պաշտպանության նպատակով նախատեսված և «խնայված» գումարներով էլ իրնց կպարգևատրեն և գերշահույթներ ստանալու ակնկալիքով՝ իրենց նեղ շրջապատի գործարարներին կտրամադրեն պետական պատվերներ և ավելի շատ ասֆալտ «կփռեն»»։ Աղբյուրը` Թադևոս Ավետիսյան |
Մասքը հայտարարել է, որ F-35 արտադրողներն ապուշ են
249Երեկ, 22:12«Դիմել եմ Կառավարությանը՝ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգելու համար». Մեսրոպ Առաքելյան
92Երեկ, 11:30Finnair-ը կչեղարկի 300 չվերթ՝ օդաչուների գործադուլի պատճառով
47524.11.2024, 19:36Սպանդանոց չկա, բայց Թավշուտի բնակչին տուգանում են, անասունների միսն էլ տանում՝ այրելու
16623.11.2024, 22:42Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը. «Ժողովուրդ» (լուսանկար)
20722.11.2024, 09:36«Պարզաբանում՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ»․ Բաբկեն Թունյան
23721.11.2024, 22:06