«Մոբիլիզացիան ռուսական շուկայում իջեցրել է բաժնետոմսերի գները». Արման Վարդանյան
![]() Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը․ «Մոբիլիզացիան ռուսական շուկայում իջեցրել է բաժնետոմսերի գները, շուկան անկում է ապրում։ Սա սպասելի էր, քանի որ բարիք ստեղծող 300.000 աշխատող միանգամից դառնում են սպառող, սրան հավելենք խուճապը, մեծ քանակությամբ քաղաքացիների փախուստը Ռուսաստանից, Դոնբասում, Լուգանսկում նախատեսված հանրաքվեն, որը նոր սանկցիաներ է իր հետ բերելու։ Այս, առաջին հայացքից դիտարկվող հանգամանքները, խոսում են նրա մասին, որ սա դեռ շուկայի անկման սկիզբն է Ռուսաստանում։ Համաշխարհային շուկան նույնպես անկում է ապրում, ռուսական շուկայի ցնցումները լրացուցիչ ազդակ կլինեն բոլորի համար և մոտակա հեռանկարում, համաշխարհային շուկան կբալանսվորվի նոր իրողություններով։ Միայն ռուսական իրողություններով չի պայմանավորված համաշխարհային շուկան, ամենամեծ ծանրաքարշը դա ԱՄՆ-ն է, որը հիմա պայքարում է ինֆլյացիայի դեմ՝ բարձրացնելով տոկոսադրույքը։ ԱՄՆ տնտեսական քաղաքականությունը հիմա ունի առաջնային նպատակներ, դրանք են՝ զսպել ինֆլյացիյան, իջեցնել անշարժ գույքի գները։ Հեռանկարում տոկոսադրույքի բարձրացումը վատ է ազդելու տնտեսության վրա՝ ռեցեսիոն պրոցես է գեներացնելու, բայց ԱՄՆ-ն ունի այս ամենին դիմակայելու փորձված մեթոդ՝ դա աշխատաշուկան է և փող տպելու հաստոցի բալանսավորված աշխատանքը։ Այս պահին ԱՄՆ աշխատաշուկան ուժեղ է իր պատմական զբաղվածությամբ՝ գործազրկությունը շատ ցածր ցուցանիշ ունի։ Հայկական շուկան տարածաշրջանային ցնցումներով պայմանավորված՝ (սպասվող պատերազմ, գաղթականների մեծ հոսք Ռուսաստանից, Ռուսաստանի փլուզում) մշուշոտ ապագա ունի, ռիսկայնությունը մեծ է»։ Աղբյուրը` Արման Վարդանյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
