Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Իշխանությունն ապրում է այլ իրականության մեջ»․ Վահե Դավթյան

1800
Երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2022 թ., 06:18
«Իշխանությունն ապրում է այլ իրականության մեջ»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պոստ-ճշտի պայմաններում նիկոլիզմի հաղթանակն այլընտրանք չուներ: Ընդունենք, որ պարտվել ենք: Այժմ անհրաժեշտ է նոր, ամբողջովին նոր ռազմավարություն:
Այն, ինչ բոլորս անում ենք հիմա (լացակումած ելույթներ, ազգայինի մասին կենացներ, խելոք դեմքերով հարցազրույցներ, ֆեյսբուքաշարժություն և այլն) միմիայն ամրապնդում է նիկոլիզմի դիրքերը: Իշխանությունը շատ վաղուց հրաժարվել է որևէ հեղափոխական նպատակից՝ զբաղվելով բացառապես սեփական բյուրոկրատական հիմքերի ամրապնդմամբ՝ փակվելով կաբինետներում ու խորացնելով անջրպետը պետության ու ժողովրդի միջև: Իշխանությանը վաղուց հետաքրքիր չեն ոչ իր հետևորդների, ոչ օպպոնենտների կարծիքը, ընկալումներն ու սպասելիքները: Իշխանությունն ապրում է այլ իրականության մեջ:
Ու մինչև մեր իրականությունները չբախվեն իրար, մենք ուզղած-չուզած ապրելու ենք նիկոլիզմի դրոշի ներքո»:

Աղբյուրը`   Վահե Դավթյան