Նախագահն Օհան Դուրյանի այրուն է հանձնել մաեստրոյին շնորհված շքանշանը և մեդալը, որոնք վերադարձրել էր պետությանը
![]() Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել ականավոր երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված համերգին: Համերգային ծրագրի ավարտին նախագահ Խաչատուրյանն Օհան Դուրյանի այրուն է հանձնել մաեստրոյին շնորհված Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը և Մովսես Խորենացու մեդալը, որոնք վերադարձրել էր պետությանը: «Այսօր մաեստրո Օհան Դուրյանի հանդեպ մի վերջին պարտականություններից մեկը պետք է կատարեմ: Խնդիրն այն է, որ իրեն զրկեցին իր նվագախումբը ղեկավարելուց, և այդ ժամանակաշրջանում՝ 2001 թվականին, նա որպես բողոքի նշան իր ըմբոստ պահվածքով որոշեց վերադարձնել պետությանն այն պարգևները, որ նրան շնորհվել էին 1996-1997թթ: Երկու բարձր պարգևներ՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը և Մովսես Խորենացու մեդալը նա վերադարձրեց պետությանը»,- ասել է Խաչատուրյանը և նշել, որ որպես պետական պաշտոնյա ներկա է եղել այն արարողությանը, երբ տրվում էին այդ պարգևները: «Այսօր ինձ համար մեծ պատիվ է, որ ես հնարավորություն ունեմ՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ վերադարձնել այդ պարգևները տիկին Ալիսին: Համոզված եմ, որ այս պարգևներն իրենց տեղը կգնեն Օհան Դուրյանի տուն թանգարանում կամ այն վայրում, որտեղ որոշվել է դրանք պահել»,- ասել է նախագահը: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
