Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 90-րդ թատերաշրջանը կմեկնարկի «Անուշ» օպերայով՝ Վանաձորից
![]() Այս տարի լրանում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 90-ամյակը: Հոբելյանական թատերաշրջանը կմեկնարկի Վանաձորից: Այդ կապակցությամբ այսօր օպերային թատրոնի նկուղային հարկում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր Կարեն Դուրգարյանը և տնօրենի գլխավոր խորհրդական, գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը: Արա Խզմալյանը շնորհավորել է գործընկերներին թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանի բացման կապակցությամբ՝ նշելով, որ յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրի համար օպերայի և բալետի թատրոն ունենալը վկայություն է համաեվրոպական մշակութային իրողություններին հաղորդակից և այդ մեծ ընտանիքի անդամ լինելու մասին: Կարեն Դուրգարյանն իրազեկել է՝ հոբելյանական միջոցառումները նախատեսված են ոչ միայն Հայաստանում, այլև ՀՀ սահմաններից դուրս: Այս թատերաշրջանում լինելու են հայ կոմպոզիտորների պրեմիերաներ. հրավիրված ռեժիսորներն ու բալետմաստերները նոր ներկայացումներ կբեմադրեն: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
