Վախթանգ Կիկաբիձեն որոշել է աջակցել Ուկրաինայի բանակին
![]() Վրացի երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեն իր հոբելյանական համերգի ողջ հասույթը նվիրել է ուկրաինական բանակին։ «Նովոստի-Գրուզիա» պորտալը գրում է, որ Կիկաբիձեի 84-ամյակի պատվին համերգն անցկացվել է Բաթումում հուլիսի 19-ին լեփ-լեցուն դահլիճով և նվիրված է եղել Ուկրաինային։ Վրաստանում նվերի մասին իմացել են միայն այն բանից հետո, երբ ուկրաինացի մի քանի պատգամավորներ ու զինվորականներ տեսաուղերձ են տեսագրել միկրոավտոբուսի բարձման ժամանակ։ Նրանք շնորհակալություն են հայտնել Վախթանգ Կիկաբիձեին օգնության համար։ Պորտալը նշում է, որ ինքը՝ Կիկաբիձեն, գտնվում է Բաքվում. նրան հրավիրել են Մուսլիմ Մագոմաևի հուշարձանի բացմանը։ Նա համերգ կանցկացնի Ադրբեջանի մայրաքաղաքում։ Մոտ ժամանակներս Կիկաբիձեն նախատեսում է համերգով հանդես գալ նաև Ուկրաինայում։ |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
