Սյունիքում տեղի կունենա հայ-իրանական փառատոն
![]() Օգոստոսի 10-11-ը ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի կունենա «Նավասարդ» խորագրով Հայ - Իրանական մշակութային, խոհանոցային փառատոն։ Փառատոնը նախատեսվում է իրականացնել երկու օր: Առաջին օրվա ընթացքում փառատոնի մասնակից հայկական և իրանական թիմերը տաղավարներում պատրաստում և ներկայացնում են իրենց խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը՝ սկսած Ուրարատա - Աքեմենյան ժամանակաշրջանից։ Մշակութային և երաժշտական գոտիներում ներկայացվում է երգ, պար, երաժշտություն, արվեստի գործեր, ահեստագործական արտադրանք։ Մինչ փառատոնի վերոնշյալ հիմանական մասը, կազմակերպվում է մրցույթ մասնակից թիմերի միջև տարբեր անվանակարգերով, իսկ փառատոնի ավարտին կատարվում է մրցանակների շնորհման արարողություն։ Հաջորդ օրը՝ օգոստոսի 11- ին, ժամը 03:00-05:00, նախատեսվում է այցելություն «Զորաց Քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ աստղային դիտման նպատակով, որտեղ լարային քառյակը կներկայացնի նաև հայ դասական երաժշտություն։ Ժամը 04:00-ին Հայկ համաստեղության ծագման պահին ջութակով կհնչի Կոմիտասի Կռունկը։ Փառատոնը կազմակերպում են Տուրիզմի Հայկական ֆեդերացիան և «Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, Իրանի Իսլամական Հանրապետության Մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության և ՀՀ-ում ԻԻՀ-ն դեսպանատան Մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
