«Հովեր» երգչախումբը համերգով հանդես կգա Գերմանիայում
![]() Հուլիսի 29-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգով հանդես կգա Գերմանիայում՝ Մյունխենում (Allerheiligen Hofkircheum)։ «Առ քո թևերին, տար ինձ ժամանակ» խորագիրը կրող համերգի շրջանակներում նշանավորվելու է Հայաստան-Գերմանիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ինչպես նաև «Հովեր» պետական կամերային երգչախմբի հիմնադրման և գործունեության 30-ամյակը։ Ծրագիրն ընդգրկում է հայկական և արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ (Կոմիտաս, Ա. Ոսկանյան, Է. Հովհաննիսյան,Դ. Հալաջյան, Վ. Շարաֆյան, Ք. Պենդերեցկի, Վ. Բուխենբերգ, Ա. Պյարտ, Մ. Շաֆեր և այլք)։ Համերգը կղեկավարի Նարինե Ոսկանյանը, դաշնակահար՝ Շահանե Աղաքարյան։ Համերգն իրականացվում է Բավարիա-Հայաստան, Գերմանիա-Հայաստան միջմշակութային կապի ամրապնդման հեռանկարային ծրագրերի զարգացման նպատակով։ «Հովեր» պետական կամերային երգչախումբն իր գործունեության 30 տարիների ընթացքում շուրջ 15 համերգով է հանդես եկել Գերմանիայի դաշնային հանրապետությունում։ Մյունխենում երգչախումբը հանդես է գալիս երկրորդ անգամ։ Համերգը նախաձեռնել և իրականացնում է EUROPAMUSICALE մշակութային հիմնադրամը։ Աջակցությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԳԴՀ Բավարիա երկրամասի գիտության և արվեստի նախարարության, Բավարիայում ՀՀ պատվավոր հյուպատոս տիկին Քրիստինե Զասսեի։ Համերգի կայացմանը նպաստել են Գերմանիայի դաշնային հանրապետությունում ՀՀ դեսպանությանը, ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
7600:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
150Երեկ, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
14016.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
16916.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
14216.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
11216.12.2025, 10:36
