Կայացել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը
![]() «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ամփոփեց 19-րդ տարեշրջանը: Փակման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Ծիրանառատ կինոտոնը յոթ օր շարունակ նոր շունչ ու թարմություն հաղորդեց քաղաքամայր Երևանի մշակութային կյանքին: Ֆիլմերի ընտրանին հարուստ էր, դրանք դիտելու շտապող կինոսերների պակաս էլ չկար: Ի դեպ, փառատոնի պատմության ընթացքում առաջին անգամ մշակութային այս կարևոր իրադարձության գլխավոր հովանավորությունը ստանձնեց Երևանի քաղաքապետարանը: Քաղաքային իշխանություններն այսուհետ ևս կանգնած են լինելու Երևանի մշակութային միջավայրն ու կյանքը հարստացնող ծրագրերի և նախաձեռնությունների կողքին: Փառատոնն այս տարի մրցութային 3 ծրագիր ուներ։ Ընդգրկված էին հեղինակային կինոյի 100-ից ավելի լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում՝ Կաննի, Բեռլինի և միջազգային այլ փառատոներին ներկայացված ժապավեններ: Ժյուրիի աշխատանքը որքան բարդ, նույնքան էլ պատասխանատու էր: Բեմում մրցանակակիրներն են: «Ոսկե ծիրան»-ի այս տարվա ծրագրով հատուկ անդրադարձ կար Արցախյան 44-օրյա պատերազմին. փառատոնային շաբաթվա ընթացքում ներկայացվեց տարբեր երկրների կողմից նկարահանված 5 ֆիլմ: Հենց դրանցից մեկով՝ Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմի ցուցադրությամբ էլ փակվեց կինոփառատոնը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
