Իրավախախտման դեպք՝ Աղջոց Ս. Ստեփանոս վանական համալիրի տարածքում
![]() «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի աշխատակիցները մշտադիտարկման աշխատանքներ են իրականացրել Կոտայքի մարզի Գառնիի գերեզմանոցում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող՝ Աղջոց Ս. Ստեփանոս վանական համալիրում (Արարատի մարզ): Այցի ընթացքում Հուշարձանների պահպանության բաժնի և ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները քննարկել են Գառնիից հյուսիս-արևմուտք գտնվող՝ 11-14-րդ դարերով թվագրվող գերեզմանոցում նոր հուղարկավորությունների խնդիրը, ուսումնասիրել են տարածքում գտնվող Ս. Վարվառա մատուռի պահպանվածության վիճակը: Աղջոց Ս. Ստեփանոս վանական համալիրի տարածքում, իրականացրել են հուշարձանի օդալուսանկարահանման և թվայնացման աշխատանքներ: Արձանագրել են իրավախախտման դեպք՝ տարածքում տեղադրված է եղել խաչքար: ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցների ձեռնարկած գործողությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն խաչքարը հուշարձանի տարածքից տեղափոխելու վերաբերյալ: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06






