«Հայաստանում կա փող՝ ահռելի արձաններ կառուցելու համար, բայց ոչ մի լումա՝ վանքերը ավերումից փրկելու». Թոսունյան
![]() Լրագրող Գևորգ Թոսունյանը լուսանկար է տարածել՝ գրառմամբ. «Այծերի թիկունքում Քոբայրն է։ 12-րդ դարի անզուգական վանք, մի չնաշխարհիկ վայրում, որը վստահաբար շատ փող կբերեր պետությանը, եթե վանքը ավիրված չլիներ, իսկ դեպի այն տանող ճանապարհը՝ սարքին։ Քանի թեման տաք է, հարկ է արձանագրել, որ փաստորեն Հայաստանում կա շատ փող ահռելի արձաններ կառուցելու համար, բայց ոչ մի լումա՝ տասնյակ, ինչու չէ նաև հարյուրի հասնող վանքերը ավերումից փրկելու: Պարզվում է նաև՝ Հայաստանում կա հանրային լայն կոնսենսուս Հատիսի լքված ամրոցի ու Հայ առաքելական եկեղեցու ավանդույթների պաշտպանության շուրջ, բայց այդ կոնսենսուսը չկա ու չի եղել, երբ մենք մեր ձեռքով քանդում ենք մեր եկեղեցիները, հնավայրերի պատերին գրում էշություններ ու ամեն պատի արանքում, ամեն կտուրին՝ մեկի սիրուհու, մեկ էլ սեփական անունով խաչեր դնում։ ![]() Աղբյուրը` Գևորգ Թոսունյան |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06

