Կվերականգնվի Ծաղկունքի Սբ. Հարություն եկեղեցին
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ««Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության միջև կնքվել է հուշագիր Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության աշխատանքներում համագործակցության վերաբերյալ: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հուշագիրը նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, իսկ «Բնօրրան» ՊՀՊՀ ընկերության կողմից՝ տնօրեն Հռիփսիմե Հարությունյանը: Հուշագրով մասնավորապես նախատեսված է համատեղ ուժերով իրականացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրի Սուրբ Հարություն եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։ Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության և ներդրած ջանքերի համար՝ կարևորելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, ինչը բխում է պետական առաջնահերթություններից: «Այն ժառանգությունը, որ մենք ունենք, և այն խնդիրները, որոնք կապված են դրա հետ, ցավոք, միայն պետական միջոցներով ու ռեսուրսներով մեր ցանկացած ժամանակացույցում կարգավորելը հնարավոր չէ: Ուստի, համատեղ ուժերով մենք ավելի արագ կարող ենք բարեկարգել մշակութային միջավայրերն ու կոթողները, ավելացնել ենթակառուցվածքները»,- ասել է Արա Խզմալյանը՝ հույս հայտնելով, որ համատեղ ծրագրերի իրականացումը կլինի շարունակական: «Բնօրրան» ՊՀՊՀ ընկերության տնօրեն Հռիփսիմե Հարությունյանը ևս շնորհակալություն է հայտնել՝ բարձր գնահատելով նախարարության աջակցությունն ու ՀԿ-ի ձայնը լսելի դարձնելու հնարավորությունը: «Հուշարձանների պահպանությունը մեր առաքելությունն է, և մենք պատրաստ ենք ծառայելու մեր մշակույթին ու պետությանը»,- ասել է «Բնօրրանի» տնօրենը: Արդեն իսկ ներկայացված է Սբ. Հարություն եկեղեցու ժամանակավոր ամրակայման նախագիծը, որը հաստատվել է: Մինչև նախագծի ամբողջական փաթեթի տրամադրումը կիրականացվեն ընթացիկ աշխատանքներ՝ փլուզումները կանխելու նպատակով: ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը տեղեկացրել է, որ հուշագրի ստորագրումից հետո բանակցություններ կսկսվեն «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ «Գագարին նախագծի» տարածքում ընդգրկված Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր և Գագարին բնակավայրերի նորահայտ հուշարձանների վկայագրերի, պահպանական գոտիների նախագծերի՝ պայմանագրային հիմքով փաստաթղթերի կարգավորման ուղղությամբ: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
