Ռուսաստանը չի մասնակցի Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրոտեսիլ» երգի մրցույթին
2485
Երեքշաբթի, 05 հուլիսի, 2022 թ., 18:00
![]() Ռուսաստանը չի մասնակցի «Մանկական Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթին, որը կանցկացվի Հայաստանում 2022 թվականին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Իգոր Կրուտոյի ակադեմիան հայտարարում է Մանկական Եվրատեսիլի 20-րդ միջազգային երգի միջազգային մրցույթի ազգային ընտրական փուլի հայտերի ընդունումը չեղյալ համարելու մասին», - հայտնել են ակադեմիայի մամուլի ծառայությունից։ Հաղորդվում է նաև, որ նման որոշում է կայացվել ռուսական Առաջին ալիքի, Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) և «Օստանկինո» ռադիոկայանի՝ Եվրոպական հեռարձակողների միությունից դուրս գալու կապակցությամբ։ Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է որպես պատասխան՝ Ռուսաստանին «Եվրոտեսիլ 2022» երգի մրցույթին մասնակցելուց հեռացնելուն։ |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
