«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է համաշխարհային կինոյի կենդանի դասական Կոստա-Գավրասը
![]() Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է Կաննի և Բեռլինի փառատոնների գլխավոր մրցանակակիր, օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ, համաշխարհային կինոյի կենդանի դասական Կոստա-Գավրասը։ Կոստա-Գավրասի օսկարակիր «Z»-ը Օսկարի պատմության առաջին ֆիլմն է, որն առաջադրվել է թե՛ «Lավագույն ֆիլմ», և թե՛ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերում: 1982 թվականին «Անհետ կորած» ֆիլմի համար Կոստա-Գավրասն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» և «Օսկար» մրցանակի՝ լավագույն էկրանավորման սցենարի համար, իսկ «Երաժշտական արկղիկ» (1989թ.) Բեռլինի 40-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արջ» մրցանակին: Նա եղել է ֆրանսիական կինոյի նահապետ Ռենե Կլերի օգնականը և իր հերթին ազդեցություն է ունեցել այնպիսի ռեժիսորների վրա, ինչպիսիք են Օլիվեր Սթոունը և Սթիվեն Սոդերբերգը։ «Ոսկե ծիրան» -ից օրեր անց Լոկառնոյի կինոփառատոնը Կոստա-Գավրասին կշնորհի պատվավոր մրցանակ՝ կինոարվեստում ունեցած անգնահատելի ավանդի համար։ Ֆրանսիական Սինեմատեքի նախագահ Կոստա-Գավրասը մի քանի ամիս անց կդառնա 90 տարեկան։ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
