Դժբախտ պատահարի հետևանքով կարգելվի բարձրանալ Նորավաքի հայտնի աստիճաններով
![]() «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ այսօր Նորավանք վանական համալիրի Բուրդելաշեն եկեղեցու աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է ընկել։ «Ունի լուրջ վնասվածքներ ոտքերի շրջանում (կարծես թե բաց կոտրվածք է, մկանային հյուսվածքների վնասումով ու արյունահոսությամբ), ժամանել է շտապօգնության բրիգադ և նրան տեղափոխել Եղեգնաձորի ԲԿ»,- գրել էր նա: Նորավանքի հայտնի աստիճանների խնդրի մասին արդեն 10 տարի է, ինչ բարձրաձայնվում է։ Ինչպես նշում է Սոլոմոնյանը՝ խնդիրն ունի երկկողմանի բնույթ։ «Մի կողմից եկեղեցին կառուցված է կրաքարից, որը բավական փխրուն քար է, իսկ անընդհատական վերուվարը մաշեցնում և վնասում է այդ քարերը։ Եկեղեցին կառուցվել է մեզանից 700 տարի առաջ, իսկ այսօր մեկ օրվա մեջ վանական համալիր ավելի շատ մարդ է մտնում, քան այդ 700 տարվա ընթացքում միասին վերցրած։ ԿԳՄՍ նախարարությունից արդեն տեղեկացրել են, որ միջոցներ կձեռնարկեն աստիճաններով մուտքը ժամանակավորապես արգելելու վերաբերյալ: Վաղվանից մուտքը արգելապատնեշներով կարգելվի, և կտեղադրվեն համապատասխան արգելող ցուցանակներ։ Միաժամանակ ոլորտի մասնագետների հետ քննարկվում են խնդրի լուծման տարբերակները: Նշենք, որ Նորավանք վանական համալիրը սեփականության իրավունքով հանձնված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
