Մեկնարկում է SUMMEET ժամանակակից պարի երկրորդ միջազգային ամառային փառատոնը
![]() SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը վերադառնում է նոր անակնկալներով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ «Այս տարի փառատոնն անցկացվելու է երկրորդ անգամ․ հունիսի 24-ից հուլիսի 2-ը Երևանի հինգ հարթակները, Լոռվա մարզի Դեբետ և Դսեղ գյուղերը, ինչպես նաև Ձորաղբյուրի Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցը միավորվելու են ժամանակակից պարի բազմատեսակ ու բազմաբովանդակ դրսևորումների շուրջ։ Այս տարի իրենց նախագծերն են ներկայացնում պարային ընկերություններ Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից և Ռուսաստանից։ Եվ, իհարկե, փառատոնի մարգարիտն է հայկական ցուցադրությունը, որն ի մի է բերում հայ ժամանակակից պարուսույցների լավագույն աշխատանքները։ SUMMEET միջազգային փառատոնի առաքելությունը՝ տարեցտարի մի այնպիսի հարթակի վերածվելն է, որ մի կողմից համաշխարհային ասպարեզ դուրս կբերի հայաստանյան ժամանակակից պարը, իսկ մյուս կողմից հայ արտիստներին և պարուսույցներին կծանոթացնի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին և պարային ընկերություններին։ Այս տարի SUMMEET-ն ընդլայնվում է և ժամանակակից պարը «տանում» Հայաստանի մարզեր»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան, Balmanukyan Dance Project պարային ընկերությունը և Սանկտ Պետերբուրգի Open Look միջազգային փառատոնը։ Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
