«Ոսկե ծիրան» կինոփառատոնը հատուկ ծրագրով կանդրադառնա Արցախյան 44-օրյա պատերազմին
![]() Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2022-ին կինոարվեստի երկրպագուներին հնարավորություն կտա ծանոթանալու հատուկ ծրագրի, որի շրջանակում կներկայացվեն ֆիլմեր, որոնք անդրադառնում են Արցախյան 44-օրյա պատերազմին: Այս մասին հայտնում է կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմի մասին ֆիլմերից մեկը նկարահանված է հույների կողմից, մյուսը՝ արգենտինացիների, հաջորդը՝ եգիպտացիների: Թեմային առնչվող մեկական ֆիլմ էլ ներկայացրել են ռեժիսորներ Հայաստանից և Արցախից: «Մեղադրանքները, որ փառատոնն անտեսում է Արցախը, կամ՝ ինչ-ինչ ուժերի ազդեցության ներքո խուսանավում է այդ թեմայից՝ առնվազն մերկապարանոց են, քանի որ մեղադրողներն անգամ չեն տեսել փառատոնի ծրագիրը, որը դեռևս հրապարակված չէ: Ցանկացած փառատոնային ընտրանի ենթադրում է ցանկացած թեմայի շուրջ ընտրված և ցավոք՝ չընտրված ֆիլմեր: «Ոսկե ծիրանը» բացառություն չէ, ինչպես և բացառություն չէ այն, որ այս փառատոնը իր երկրի համար ամենակարևոր թեմայի հանդեպ հատուկ ուշադրություն է դարձնում: Դա պատերազմական և հետպատերազմյա շրջանն է: Ավելին՝ 19-րդ «Ոսկե ծիրանի» փակման ֆիլմը հայկական անդրադարձ է 44-օրյա պատերազմին»,- շեշտում է Ավետիսյանը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
