Երևանում անցկացվել է «Ուտեստ ֆեստ» փառատոնը
![]() Հայկական խոհանոցի համն ու հոտը Երևանում Մայրաքաղաքում անցկացվեց «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ուտեստների փառատոնը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Նպատակը հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանին և հայկական տոնացույցի կերակրատեսակները հանրայնացնելն է: Խաչքարերի պուրակում՝ շուրջ 30 տաղավարում, խոհանոցային ոլորտի կազմակերպությունները, ռեստորանները, հանրային սննդի տեղական արտադրողները, քոլեջներն ու ուսումնարանները ներկայացրեցին եկեղեցական տաղավար և հայկական ավանդական տոները, դրանց խորհուրդը, ծիսական ավանդույթները և ուտեստները: Առանձին ներկայացվեցին նաև հայկական հուշանվերները: Փառատոնն ուղեկցվեց հայկական ազգային երգով ու պարով: Միջոցառմանը մասնակցեցին համեղ սննդի սիրահար բազմաթիվ երևանցիներ ու քաղաքի օտարազգի հյուրեր: Առանձնացվեցին ամենահամեղ, ամենահյուրընկալ և հետաքրքիր ձևավորմամբ տաղավարները, նաև լավագույն ուտեստը: Փառատոնի գաղափարն իրագործվեց Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի հետ: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06




