Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2026 թ.

Անմխիթար վիճակում գտնվող Հակոբավանքում պատարագ է մատուցվել

916
Կիրակի, 05 հունիսի, 2022 թ., 18:18
Անմխիթար վիճակում գտնվող Հակոբավանքում պատարագ է մատուցվել

Արցախի կառավարությունն անհրաժեշտ ջանքեր կգործադրի Մարտակերտի Սուրբ Հակոբավանքը վերականգնելու համար։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Հակոբավանքի վանական համալիրում մատուցված Սուրբ պատարագին։
«Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ քննարկել ենք նաև հոգևոր կենտրոնի վերականգնման ծրագրի անհրաժեշտությունը»,- գրել է Արայիկ Հարությունյանը։
Արցախի նախագահը հավաստիացրել է, որ կառավարությունն այդ առումով կգործադրի անհրաժեշտ ջանքեր։