«Արամ Մանուկյանի տունը շարունակում է աղբանոց մնալ». Գայանե Մելքոմ Մելքոմյան
![]() Երևանի նախկին փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «2022 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը, Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում շարունակում են կանգնած մնալ դրա հիմնադիր Արամ Մանուկյանի լքված տան խարխուլ պատերը... Ավելի քան 15 տարի առաջ Հայաստանի երրորդ Հանրապետության կառավարության կայացրած որոշման հետևանքով այս պատմական շենքը մատնվել է բաց երկնքի տան քայքայվելու ճակատագրին: Վերջին երեք տարում անձամբ քանիցս սա բարձրաձայնել եմ քաղաքային ամենաբարձր ամբիոնից, հարցի վրա հրավիրել երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունը՝ առաջարկելով լուծումներ. և այդ գործում չեմ եղել միակը: Բայց, Արամ Մանուկյանի տունը շարունակում է աղբանոց մնալ: Ըստ ամենայնի, մնացած խարխուլ պատերն էլ մի օր կփլվեն, իսկ դրա համար ոչ ոք երբեք պատասխան չի կարողանա տալ: Աղբյուրը` Գայանե Մելքոմ Մելքոմյան |

Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
13711:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
18726.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
63325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
20224.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
14624.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
19224.11.2026, 15:42
