«Ավարտեցի Օլգա Տոկարչուկի «Ցերեկային տուն, գիշերային տուն» վեպի թարգմանությունը». Զավեն Բոյաջյան
![]() Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2019-ին նախորդ տարվա Նոբելյան մրցանակը գրականության ասպարեզում շնորհվեց լեհուհի Օլգա Տոկարչուկին՝ նրան դարձնելով այսօրվա Արևելյան Եվրոպայի ամենանշավոր գրողը: 2020-ին ինձ վիճակվեց թարգմանել նրա ամենահայտնի գործերից մեկը՝ «Հնադարը և այլ ժամանակներ» վեպը, որը շատ երկրպագուներ ձեռք բերեց՝ դատելով արձագանքներից: Իսկ այսօր ավարտեցի պանի Տոկարչուկի գրքերից ևս մեկի թարգմանությունը. խոսքը «Ցերեկային տուն, գիշերային տուն» վեպի (1998) մասին է, որը զինաթափել է նույնիսկ նրա անհաշտ քննադատներին: Շատ յուրօրինակ գործ է պոստմոդեռնիստական շնչով, բազմաթիվ միկրոսյուժեներից բաղադրված պատում, ուր միախառնված են տարատեսակ ոճեր ու ժանրեր, գեղարվեստական հորինվածքը կամ սյուժետային գրականությունը հարադրված է էսսեիստիկայի հետ, պոետիզմը՝ փիլիսոփայության, իսկ առօրեականությունն ու դիցականությունը հաշտ հարևաններ են: Մի խոսքով, Օլգա Տոյարչուկն իր տարերքի մեջ է: Հուսով եմ՝ այս գիրքն էլ անտարբեր չի թողնի նրա գրականությունն արդեն սիրողներին, թեև որքան նման է մյուսին, նույնքան էլ տարբեր»: Աղբյուրը` Զավեն Բոյաջյան |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
