Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՌԴ-ին թույլ չեն տվել մասնակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մամուլի ազատության օրվան նվիրված համաժողովին

820
Երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ., 17:12
ՌԴ-ին թույլ չեն տվել մասնակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մամուլի ազատության օրվան նվիրված համաժողովին

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ռուսաստանին թույլ չի տվել մասնակցել Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված ամենամյա համաժողովին, որը նշվում է մայիսի 3-ին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ Telegram-ալիքում։

«Ակնհայտ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը ենթարկվել է մի խումբ հայտնի, խիստ կողմնակալ երկրների կամքին, որոնք միջազգային ասպարեզում առաջ են մղում Ռուսաստանին «չեղարկելու» քաղաքականությունը»,- հայտարարել է ԱԳՆ-ը։