Մեծ էկրան բարձրացավ «Պոլլի» ֆիլմը
![]() Ապրիլի 28-ին Երևանում կայացավ «Պոլլի» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի ռեժիսորն է Արտյոմ Հարությունյանը։ Գլխավոր դերակատարներն են Էդիկ Առաքելյանը, ով մարմնավորում է պատանի Նարեկին, Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Բաբկեն Չոբանյանը, Արամ Կարախանյանը, Ռաֆայել Երանոսյանը և այլք։
Մանկական արկածային, դետեկտիվ ժանրի ֆիլմում արծարծվում են ընտանեկան փոխհարաբերությունները, ի ցույց դրվում դրանց անլիարժեքության արդյունքում ծնվող խնդիրները։
Ֆիլմի առանցքային թեման որսագողությունն է։ Ռեժիսոր Արտյոմ Հարությունյանի խոսքով՝ ֆիլմի սցենարը մշակել են ինքն ու որդին, դերասանական կազմի ընտրությունը նույնպես փոխադարձ համաձայնությամբ է որոշվել։ «Քանի որ ֆիլմը տղայիս տարիքային խմբի համար է նախատեսված, ամեն ինչում հետը հաշվի եմ նստել»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նա։
«Այսօր մեր երեխաներին պետք են ֆիլմեր, որոնցից մի բան կսովորեն և կհասկանան, որ վերջում բարին է հաղթում»,- ասաց ֆիլմի գլխավոր դերակատարներից Սոս Ջանիբեկյանը։
«Երեխաներին ճիշտ ուղղորդող ֆիլմ է»,- նկատեց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը։ Ֆիլմի կարևոր շեշտադրումներից է բնության նկատմամբ հոգածության կարևորությունը, ազնվությունն ու հավատարմությունը։ |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42




