Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանտ Մանուկյանը
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 2022 թ. ապրիլի 18-ին կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Ֆերդինանտ Մանուկյանը: Ֆերդինանտ Մանուկյանը ծնվել է 1941 թ. ապրիլի 20-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1960 թ. ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1967 թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1968-72 թթ. եղել է Գյումրի քաղաքի գլխավոր նկարիչը: Աշխատել է հիմնականում մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության բնագավառներում: Նկարչի ֆլորենտական տեխնիկայով արված խճանկարներին և որմնանկարներին բնորոշ են ազգային նկարագրի վավերականությունը՝ «Մուտք Գյումրի» (1970 թ., որմնանկար), «Գյումրեցիներ» (1970 թ.), «Սասունցիների պարը», (1973-75 թթ., խճանկարներ) և այլն: Հաստոցային գործերից են՝ «Նատյուրմորտ», «Մեկ ամիս գյուղում» (1986 թ., «Տարվա լավագույն աշխատանքի» համար մեդալ), «Կնոջ իրան», «Տիեզերք» (1980-90 թթ.) և այլն: Ստեղծել է նաև 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված «Երկրաշարժ և վերածնունդ» խճանկարի նախանկարը (1997 թ.), ջրաներկ նկարաշարեր (2000-2004 թթ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1994 թ., 2002 թ., 2012 թ.), Գյումրիում (1995 թ.), Փարիզում (1999 թ.), Փասադենայում (2001 թ.), Հաագայում (2004 թ.) և այլուր: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում: 1990 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2015 թ.՝ Ժողովրդական նկարչի կոչման: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Ֆերդինանտ Մանուկյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին: Ֆերդինանտ Մանուկյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով: |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
