Երկարատև դադարից հետո՝ ուխտագնացություն դեպի Դադիվանք
461
Կիրակի, 17 ապրիլի, 2022 թ., 18:00
![]() Սուրբ Հարության տոնին Արցախի թեմը կազմակերպել է ուխտագնացություն դեպի Դադիվանքի վանական համալիր։ Այս մասին հայտնում է ՀԱԵ Արցախի թեմը: «Երկար դադարից հետո Սուրբ Դադիվանքն իր գրկում կրկին ընդունեց իր ուխտավորներին։ Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ։ Թեմակալ առաջնորդի ձեռամբ զատկական Սուրբ Պատարագը մատուցվեց Ամարասի վանքում, որտեղ իրենց մասնակցությունն էին բերում Արցախի Հանրապետության պետական այրերը, գլխավորությամբ նախագահ Տիար Արայիկ Հարությունյանի, Տիարք Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի։ Հավարտ պատարագին թեմակալ առաջնորդի ուղեկցությամբ Արցախի նախագահները իջան Սուրբ Գրիգորիս Հայրապետի գերեզմանը խոնարհվելու և աղոթելու Արցախի հոգևոր և ֆիզիկական անվտանգության և պետականության ամրության համար»։ ![]() ![]() ![]() ![]() |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42




