Հայաստանի պետական կամերային երգչախումբը հանդես կգա Մայրության և գեղեցկության տոնին նվիրված համերգով
![]() Ապրիլի 7-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին։ Համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Մենակատարներն են Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Էռա Հովսեփյանը (սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Մավր Մկրտչյանը (բարիտոն), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Նվարդ Ալոյանը (դաշնամուր)։ Ծրագրում՝ Կոմիտասի, Ռ. Մլքեյանի, Ա. Սաթյանի, Սայաթ-Նովայի, Ջ. Ռաթերի, Ջ Լիվինգսթոնի, Ջ. Գերշվինի, Վ.Յանգ-Ա. Զարգարյանի, Շ. Գունոյի ստեղծագործություններն են։ Ապրիլի 7-ը Մայրության և գեղեցկության օրն է։ Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում։ |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
