Հայաստանի պետական կամերային երգչախումբը հանդես կգա Մայրության և գեղեցկության տոնին նվիրված համերգով
![]() Ապրիլի 7-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին։ Համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Մենակատարներն են Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Էռա Հովսեփյանը (սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Մավր Մկրտչյանը (բարիտոն), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Նվարդ Ալոյանը (դաշնամուր): Ծրագրում՝ Կոմիտասի, Ռ. Մլքեյանի, Ա. Սաթյանի, Սայաթ-Նովայի, Ջ. Ռաթերի, Ջ Լիվինգսթոնի, Ջ. Գերշվինի, Վ.Յանգ-Ա. Զարգարյանի, Շ. Գունոյի ստեղծագործություններն են։ Ապրիլի 7-ը Մայրության և գեղեցկության օրն է։ Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
