Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում կներկայացվի «Ձայն մարդկային» մոնոօպերան
![]() Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ապրիլի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացվի Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան։ Մոնոօպերայում հերոսուհուն մարմնավորում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Բեմադրող ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Հակոբյանը, դաշնամուրային նվագակցումը՝ Վասիլի Ռոլիչի, ֆրանսերենի մասնագետ-խորհրդատու՝ Սերինե-Լյուբա Թադևոսյան։ Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» հանրահայտ մոնոօպերան գրված է Ժան Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա։ Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1959 թ.-ին, իսկ Հայաստանում՝ 2021 թ․ հուլիսին։ Միլանի Լա Սկալա թատրոնի ներկայացումներից մեկի ընթացքում Պուլենկը համակ ուշադրությամբ հետևում էր, թե ինչպես է Մարիա Կալասը աստիճանաբար «մղում» այլ երգիչներին հետին պլան՝ միայնակ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին: Այդ պահին նրա կողքին նստած էր Փարիզում գործող «Ռիկորդի» ընկերության ներկայացուցիչ Էրվե Դյուժաղդենը, ով անմիջապես առաջարկում է Պուլենկին գրել այս ստեղծագործությունը՝ հատուկ Կալլասի համար: Կոմպոզիտորն իհարկե, գրում է այն, սակայն սոպրանո Դենիզ Դյուվալի համար: Մոնոօպերայի կապակցությամբ Կոկտոն Պուլենկին գրել է․ «Իմ սիրելի՛ Ֆրանսիս: Դուք գրել եք մեկ անգամ և բոլորի համար՝ այնպես, ինչպես կխոսեր իմ հերոսուհին»: |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
