Ժերար Դեպարդյեն դատապարտել է Ռուսաստանին. Կրեմլն արձագանքել է
![]() Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն լիովին չի հասկանում, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, քանի որ նա խորասուզված չէ քաղաքական օրակարգի մեջ, և ռուսական կողմը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է նրան բացատրել իրերի վիճակը, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Նա չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել Ուկրաինայում 2014 թվականին, չի հասկանում, թե ինչ են Մինսկի համաձայնագրերը, նա չի հասկանում, թե ինչ են Դոնեցկն ու Լուգանսկը, նա հազիվ թե հասկանում է, թե ինչ է խաղաղ բնակչության ռմբակոծությունը, նա հազիվ թե գիտի ազգայնական տարրերի մասին, եթե անհրաժեշտ լինի, մենք պատրաստ կլինենք նրան ասել այս ամենը և բացատրել, որպեսզի նա ավելի լավ հասկանա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նկատենք, որ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, ով նախկինում հայտարարել էր Վլադիմիր Պուտինի հանդեպ իր հիացմունքի մասին, իսկ 2013-ին ՌԴ քաղաքացիություն էր ստացել, այժմ կտրուկ դատապարտում է ՌԴ նախագահին։ Դեպարդյեն Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանել է Պուտինի «խելագար և անընդունելի ավելորդություն»: Միաժամանակ նա ընդգծել է, որ ռուս ժողովուրդը պատասխանատվություն չի կրում իր ղեկավարների անընդունելի գործողությունների համար։ Դեպարդյեն նաև ասել է, որ ապրիլի սկզբին Փարիզում կայանալիք երեք համերգների տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրի պատերազմից տուժած ուկրաինացիներին աջակցելու համար։ |

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Շոշ գյուղի պատմական հուշարձանները (լուսանկար)
15213.10.2026, 22:54
Լճաշենում օծվել են նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը (տեսանյութ)
17811.10.2026, 18:54
«Արցախի դեմ պատերազմը պետք է դիտարկել նաև որպես ինքնության ոչնչացման քաղաքականություն»․ Հովիկ Ավանեսով (լուսանկար)
15008.10.2026, 14:00
«Կոնսերվատորիայի պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները». Վարդան Հակոբյան (ՈՒՂՂՎԱԾ)
23507.10.2026, 22:48
«Հայաստանի հանրային հեռուստաընկերության» գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվել
19507.10.2026, 00:00
Թբիլիսիի կենտրոնում հայտնաբերվել են հայերեն արձանագրությամբ պատմական քարեր (լուսանկար)
17706.10.2026, 19:48
