«Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը»․ այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է
![]() Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում։ Խորեն Աբրահամյան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրահռչակ դերասան Խորեն Աբրահամյանը ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին Երևանում: Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951 թվականին և ընդունվել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպոն, Օթելլո, Արա Գեղեցիկ և այլն)։ «Ես կես դարից ավել նույն գործով եմ զբաղվում, դժվար է, ծանր է, հատկապես ինքս ինձ հետ կռիվ տալուց հոգնել եմ, բայց ես ուրիշ որևէ բանով զբաղվել չեմ կարող , ուրիշ որևէ բան չգիտեմ: Ինքս ինձնից հո չեմ կարող փախչել: Ես դերասան եմ»: Թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են՝ Ա. Շիրվանզադեի «Նամուս» (Ռուստամ), Գ. Բորյանի «Կամրջի վրա» (Արմեն), Ա. Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ» (Արամ), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Արա), Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը» (Մյասնիկյան), Գ. Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), Վ.Շեքսպիրի «Կորիոլան» (Կորիոլան), «Օթելլո» (Օթելլո) և այլն: Նկարահանվել է նաև «Մոսֆիլմ» կինոստուդիայի կինոնկարներում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»: Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ. Շեքսպիրի «Ջոն արքա», Գյումրիի թատրոնում՝ Ա. Քալանթարյանի «Թիկունք», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը) ստեղծագործությունները: 2000թ. բեմադրել է Պ. Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը: Մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո և հեռուստաբեմադրությունների՝ Մ. Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն: Սիրված դերասանը մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
