«Ինձ հետ մնա». Վահագ Ռաշը նոր երգ է ներկայացրել
![]() Երաժիշտ Վահագ Ռաշը կրկին հանդես է եկել նորությամբ՝ ներկայացնելով «Ինձ հետ մնա» երգը։ Վահագը նշում է, որ երգի սկզբնական աշխատանքներն արվել են մոտ 6-7 տարի առաջ։ Խոսքերի հեղինակը Տաթև Ոսկանյանն է։ «Անկեղծ չեմ կարող հիշել երաժշտությունն էր առաջինը ստեղծվել, թե բառերի մի հատվածը։ Երգի փոքր կտորը տարիներ հետո գտա իմ արխիվից, մոտ մեկ տարի առաջ էր, ուղարկեցի Տաթևին և երկուսս էլ հասկացանք, որ երգը պետք է կյանքի կոչել։ Սկսեցինք աշխատել թե՛ երաժշտության, թե՛ բառերի վրա։ Վերջնական տեսքը ստանալուց հետո հանձնեցի Կարեն Արզումանյանին գործիքավորման համար։ Գործիքավորման ավարտից հետո Սերգեյ Գասպարյանը կատարեց ձայնագրությունը, ավելացրեցինք կենդանի թավջութակի նվագակցություն, որը նվագեց Սիփանը և ստացանք երգի այս տարբերակը։ Բավական երկար լսելուց հետո հասկացա, որ երգը տեսահոլովակով է պետք ներկայացնել, դիմեցի Մարիամ Գրիգորյանին, ում հետ միասին որոշեցինք թե ինչ ոճի մեջ ենք անելու հոլովակը»,-նշել է Վահագը։ |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
