«Եվրոտեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերան
Տեղի է ունեցավ «Եվրոտեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինի «Snap» երգի տեսահոլովակի պրեմիերան: Եվրոտեսիլի հաաստանյան պատվիրակը պատմում է, որ իր երգն ուղևորություն է դեպի իր ներաշխարհ, այն մի անձնական պատմություն է, որը բոլորին է ծանոթ. «Կարծում եմ, որ մենք բոլորս հայտնվել ենք մի կետում, որտեղ թվում է, թե էլ ելք չկա, և որ ամբողջ աշխարհը պարզապես գլխիվայր շուռ է եկել: Այդ պահին դու սկսում ես ամեն ինչ հարցականի տակ դնել, անգամ՝ ինքդ քեզ: Ինձ այդ հուսահատ իրավիճակը շատ ծանոթ է. արդյունքում հասկացա, որ ես ունակ եմ ձևավորելու իմ իրականությունը. դրա համար պարզապես պետք էր ինձ հայտնի ուղիներից դուրս գտնել ներքին խաղաղությունս: Կարևորն ինքդ քեզ սիրելն ու ընդունելն է, գիտակցումը, որ դու և միայն դու ես քեզ պետք: «Snap»-ն ինձ համար ինքնաբուժություն էր, և ես հուսով եմ, այս երգը կօգնի նաև այն մարդկանց, ովքեր հիմա ծանր ապրումներ ունեն»։ «Snap» երգի հեղինակներն են կոմպոզիտորներ՝ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելն, Էլի Քրիսթանլ, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանն: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը: Առաջին ալիքի երաժշտական պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանը նշում է, որ Հանրային հեռուստաընկերությունը Ռոզայից ստացել է երգի նախնական տարբերակը, որը շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել. «Կարծում եմ՝ այս պարագայում շահեկան է, որ երգի հեղինակը հենց արտիստն է, քանի որ հենց ինքը լավագույնս կարող է զգալ ու հանդիսատեսին փոխանցել ստեղծագործության էմոցիոնալ գունապնակը: Շատ ուրախ եմ, որ այս տարի Առաջին ալիքի թիմը համագործակցում է միջազգային խոշոր նախագծեր իրականացրած արտասահմանցի պրոդյուսերների հետ»: «Snap» երգի պրոդյուսերներն են Ալեքս Սալիբյանը, Իթան Շնեյդերմանը, Լարզ Պրինչիպատո, Բեն Սամաման, Լիլիթ Նավասարդյանը (Հայաստան): Միքս-մասթերինգի վրա աշխատել է Գրեմմիի մրցանակակիր Թոնի Մազերատտին, որը համագործակցել է Արետտա Ֆրանկլինի, Բեյոնսեի, Սիայի, Սելենա Գոմեսի, Շերի, Լեդի Գագայի և այլ աշխարհահռչակ արտիստների հետ»: «Snap»-ը փխրուն, անկեղծ, ճիշտ կառուցված փոփ երգ է,- նշում է «Նվակ» կոլեկտիվի համահիմադիր Թամար Կապրիելյանը և հավելում,- հուսով ենք, որ Ռոզայի նման երիտասարդ արտիստի մասնակցությունը նման երգով ևս մեկ անգամ միջազգային լսարանի ուշադրությունը կհրավիրի տաղանադավոր երգիչների, երգահանների և պրոդյուսերների նոր սերնդի վրա»։ Հանրային հեռուստաընկերության որոշմամբ՝ տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը՝ նախապես ներկայացված կոնցեպտի հիման վրա: «Երգը լսելուց հետո մտքումս անընդհատ պտտվում էր, որ պետք է հնարավորինս մատչելի ու ճշգրիտ կերպով փոխանցեմ արտիստի հույզերը: Ինձ համար կարևոր նախապայման էր՝ արտիստին երկրորդ պլանում չթողնելը: Նկարահանել ենք այնպես, որ գեղարվեստական և վիզուալ լուծումների միջոցով հեռուստադիտողը հնարավորություն ստանա ճանապարհորդություն կատարել դեպի մեկ այլ՝ արտասովոր իրականություն», - ասում է Արամայիս Հայրապետյանը: |
«Ամենահին սիրային բանաստեղծությունը». Խաժակ Սիրեկանյան
495Երեկ, 03:12«Անիի պատմությանը և մշակույթին նվիրված 40 տարվա իմ ուսումնասիրությունները՝ անգլերեն». Կարեն Մաթևոսյան
470Երեկ, 02:12Ինչպես է ապակեգործը գողացել «Մոնա Լիզա»-ին (լուսանկար)
680Երեկ, 00:12«Աշխարհում հայտնի ամենահին գորգը հայկական ծագում ունի»․ Վահե Լոռենց (լուսանկար)
62702.01.2025, 19:54«Թեգարմա երկիր կամ Թորգոմա տուն». Խաժակ Սիրեկանյան
37702.01.2025, 03:3625 պատգամ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի քսանհինգ տարիների ամանորյա ուղերձներից
37401.01.2025, 22:42