Ռասամանջարի. հայ-հնդկական գալա համերգ՝ Երևանում
![]() Դարավոր պատմություն ունեցող հայկական և հնդկական տարբեր ու յուրահատուկ մշակույթները կրկին միավորվելու են մեկ երեկոյի ընթացքում. մարտի 31-ին՝ ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա «Ռասամանջարի»-ն, որը թարգմանաբար նշանակում է ծաղկունք: Երեկոյի հատուկ հյուրը արմատներով հայ, տաղանդավոր երաժիշտ Պիտեր Դավիդյանն է, ով տիրապետում է սիտար երաժշտական գործիքին։ Երեկոյի ընթացքում երաժիշտը կներկայացնի ինչպես հնդկական, այնպես էլ հայկական երաժշտություն: Պիտեր Դավիդյանի հետ համատեղ երաժշտական կատարումներով կներկայանա նաև բլուլահար Ավագ Մարգարյանը: Ծրագրում նաև կներկայացվեն հայկական ու հնդկական երգեր, հանդես կգան հնդկական մշակութային կենտրոնի «Շակտի» պարի և երգի խումբը, «ԱԿՆԵՐ» և «Ծիրանի ծառ» հայ ազգային երգի ու պարի համույթները: Մշակութային երեկոն նվիրված է Հնդկաստանի անկախության 75-րդ ամյակին ( #AzadiKaAmritMahotsav), Հնդկաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հիմնադրման 10-ամյակին ( #IAFInAction_10YearsTogether)։ |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49
